
Armenpress.am-ը գրում է.
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դուրս է գրվել Աստանայի ազգային գիտական սրտաբանական կենտրոնից սրտի վիրահատությունից հետո:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հունվարի 20-ին Նազարբաևի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը նշել էր, որ 82-ամյա Նազարբաևը սրտի վիրահատություն է տարել, որը հաջող է անցել:
Նրա խոսքով՝ Նազարբաևի կյանքին վտանգ չի սպառնում:
Նուրսուլթան Նազարբաևը երկիրը ղեկավարել է շուրջ 30 տարի: Նա հրաժարական է տվել 2019 թվականի մարտի 20-ին: Նրան հաջորդել է Կասիմ Ժոմարտ Տոկաևը:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/1102375.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել