Armsport.am-ը գրում է.

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն մեկնաբանել է Կարիմ Բենզեմայի՝ ազգային հավաքականից հեռանալը։

«Նրան հաղորդագրություն գրեցի հենց որ նա հեռացավ, քանի որ չկարողացանք հրաժեշտ տալ նրան: Անկեղծ էր ու ինքնաբուխ։ Ես նրան գրեցի, որ մենք ցավում ենք։ Երբեմն ֆուտբոլում որոշ խաղացողների վնասվածքները օգուտ են բերում մյուսներին: Սա խաղաց իմ օգտին այս դեպքում:

Բայց ես երբեք հայտարարություններ չեմ արել, չեմ ասել, որ ինձ ավելի լավ եմ զգում կամ ուրախ եմ, որ նա չկա։ Մարդիկ միշտ փորձում են սկանդալներ փնտրել մի տեղ, որտեղ այն չկա»,- Ժիրուի խոսքերն է մեջբերում Canal +-ը։

35-ամյա Բենզեման դեկտեմբերի 19-ին հայտարարեց Ֆրանսիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին: Ֆուտբոլիստը հավաքականի հայտացուցակում էր 2022 թվականի Աշխարհի առաջնությանը, սակայն բաց թողեց մրցաշարը վնասվածքի պատճառով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել