Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման կազմակերպման համար, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա նաև նշել է, որ քաղաքական գործիչների զրույցը կարող է տեղի ունենալ Ռուսաստանի Դաշնության տարածքում, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ռուսաստանն, իհարկե, պատրաստ կլինի տրամադրել անհրաժեշտ օգնությունը՝ իր տարածքում նման հանդիպում անցկացնելու համար»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ Ալիևի և Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանում կայանա մինչև տարեվերջ։

Նա նաև նշել է, որ եթե այս հանդիպման վերաբերյալ որոշակի ըմբռնում ձեռք բերվի, ապա այդ մասին կհաղորդվի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել