Netflix-ի նկարահանած սերիալներից մեկում օգտագործված քարտեզը Թուրքիայում սկանդալի պատճառ է դարձել․ տեղեկացնում է թուրքական Sabah կայքը։

Լրատվամիջոցի պնդմամբ՝ Netflix-ն իր ֆիլմերում պարբերաբար թիրախավորում է Թուրքիան և թուրքերին՝ նրանց ներկայացնելով «ստորացուցիչ և տգեղ» սցենարներում։

Netflix-ի հրապարակած Pepsi, Wheres My Jet անվանումով սերիալի առաջին սերիայում ներկայիս Թուրքիայի արևելյան շրջանները ներկայացված են որպես հայկական տարածք՝ Հայաստան։

Ավելի վաղ Սիրիայում «Մոսադի» գործակալի մասին Netflix-ի «Լրտեսը» սերիալի չորրորդ սերիայում պատին կախված էր մասնատված Թուրքիայի քարտեզը։ Իսկ «Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենակարևոր իրադարձությունները» վավերագրական ֆիլմի հինգերորդ մասում աշխարհի քարտեզի վրա Թուրքիան դարձյալ մասնատված էր, իսկ բաժանված հողերը նշված էին որպես Հայաստանի տարածք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել