
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։40-ի սահմաններում 59-ամյա Վահան Դ․-ն իր վարած Haise մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայի թիվ 58 հասցեի հարևանությամբ դեպի Օրբելի փողոց տանող հայտվածում բախվել է բազալտ-բետոնե հենապատին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Վահան Դ․-ն, նրա ուղևորներ՝ 64-ամյա Արմենուհի Գ․-ն և 26-ամյա Կարեն Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վթարի փաստով՝ Ա․ Հարությունյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վթարի ենթարկված ավտոմեքենան հաշվառված է շտապօգնության ծառայության հաշվեկշռում։ Վիրավորներից Արմենուհի Գ
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2022/12/05/1227989/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել