Lurer.com-ը գրում է.

Երգչուհի Անգելինա Գասպարյանը՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը, անդրադարձել է իր քրոջ դեմ հարցված քրեական գործին՝ ընդգծելով, որ տեղեկությունները կեղծ են:
Անգելինա Գասպարյանն ինստագրամի սթորի բաժնում հետևյալ մեկնաբանություններն է թողել.

«Առհասարակ մեկ-մեկ նենց ծիծաղելու և աբսուրդ բաներ են գրում, որոնց մի հավատացեք: Ինձ հետ կապված տեղեկությունների 90%-ը սխալ են ու իմ հետևորդները գիտեն դրա մասին: Միակ մարդը, որը կարող է իմ կյանքի վերաբերյալ որևէ բան հայտարարել, ես եմ: Չար մարդկանց ասածներին ուշադրություն մի դարձրեք: Ես միշտ ծիծաղում եմ իրենց վրա: Ես հասկանում եմ, որ վառված մարդիկ հիմա շատ են և փորձում են վատություն անել, բայց շտապում եմ ձեզ տեղեկացնել՝ իմ կյանքում ամեն ինչ լավ է, ինչպես միշտ»:

Հիշեցնենք, որ ըստ Գլխավոր դատախազության, 2011-2018 թվականներին Ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Գասպարյանի դուստր Յ.Գ.-ն, 2015-ից Ոստիկանությունում նշանակվել է պաշտոնի, ստացել ոստիկանության փոխգնդապետի կոչում, ապա իր զեկուցագրի հիման վրա 2018-ին ազատվել ծառայությունից, իսկ պաշտոնին նշանակվելուց հետո՝ մինչև պաշտոնավարման դադարեցումը, դատախազության փոխանցմամբ, առհասարակ ծառայության չի ներկայացել, ծառայողական պարտականությունները չի կատարել:

Վերը նշված ժամանակահատվածում Յ.Գ.-ին, որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային գումարներ, փաստացի վճարվել է 8 մլն 838 հազար դրամ, վերջինս էլ, աշխատանքի չհաճախելով և ծառայողական պարտականությունները փաստացի չկատարելով, ստացել և կանխիկացրել է իրեն տրամադրված գումարները

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել