Tert.am-ը գրում է․
2020-ի Արցախյան պատերազմի ժամանակ Հնդկաստանը Հայաստանին առաջարկել է արտակարգ ռեժիմով զենք, զինամթերք և այլ ռազմական պարագաներ ուղարկել` հետաձգված վճարման պայմանով: Այս մասին գրում է Indian Defence Research Wing պորտալը:
Աղբյուրը մանրամասնում է, որ հայկական կողմը համաձայնել է Հնդկաստանից նման օգնությանը, սակայն նրանք չեն կարողացել կազմակերպել օդային փոխադրումները, որոնք կարող էին ռազմական բեռը հասցնել Երևան։
Նշվում է, որ Հայաստանն ունի երկու Իլյուշին Իլ -76 սովետական ռազմական տրանսպորտային ինքնաթիռ, սակայն ինչ-ինչ պատճառներով դրանք չեն կարողացել ուղարկել Հնդկաստան:
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2022/11/28/india/3866268
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել