
Tert.am Life-ը գրում է․
Այս տարվա ամռանը ԱՄՆ–ում բնակություն հաստատած ռեփեր Սուպեր Սաքոն հայտնել էր, որ նշանվել է սիրելիի՝ Գոհարի հետ։ Իր հերթին ռեփերի ընտրյալը հրապարակել է հոլովակ՝ ցույց տալով նշանադրության մատանին, որին կից գրել էր.«Ես միշտ կսիրեմ քեզ»:
Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում հետևորդների հետ հարց ու պատասխանի ժամանակ հետևորդները հետաքրքրվել են՝ արդյո՞ք Գոհարը հիմա միայնակ է, իսկ նա հաստատել է բաժանման մասին լուրը։
Նշենք, որ նրանք իրենց էջերում հեռացրել են բոլոր համատեղ լուսանկարները, բայց շարունակում են հետևել միմյանց Ինստագրամում։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/life/am/news/2022/11/27/supersaqo/84213
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել