«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերյան էսկալացիան երկարացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի գործունեության ժամկետը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի-13-ի հարձակումից առաջ ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հանդես է եկել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի դեմ մի յուրօրինակ նախաձեռնությամբ:

Նա, որ մշտապես բողքում է ԿԳՄՍ նախարար Դումանյանի գործունեությունից, նաեւ ստորագրահավաք է արել՝ շուրջ 20 պատգամավորների մասնակցությամբ, որպեսզի գործադիր մարմինը նախարարի պաշտոնազրկման գործընթաց սկսի: Երկրում սահմանային լարված իրավիճակով պայմանավորված՝ գործընթացն իր վերջնարդյունքին չի հասել:

Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ, որը, մեր հարցադրումներին ի պատասխան, հակիրճ ասաց. «Ձեր տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել