Armeniasputnik.am-ը գրում է․
ՊՆ մամուլի քարտուղարը հայտնում է, որ այս պահին հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգություն չկա։
 
Հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը` անդրադառնալով լուրերին, թե հակառակորդը կրակում է Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի դիրքերի ուղղությամբ։
Հայտնել էինք, որ Կուտական համանքի ղեկավար Մակիչ Թովմասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր` այսօր առավոտյան ժամը 9-10-ը դիրքից դիրք կրակոցներ են հնչել. հիմնականում մանր տրամաչափի զինատեսակներով են կրակել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել