Hraparak.am-ը գրում է.

Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների եւ Եվրոպայի խորհրդի նախագահի եռակողմ նոր հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ նոյեմբերին։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ այսօր տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԵԽ նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։ Հանդիպմանը քննարկվել են ինչպես ռեգիոնալ անվտանգությանն առնչվող հարցեր, այնպես էլ Ադրբեջան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր։ Կարեւորվել են երկուստեք՝ հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման եռակողմ հանդիպումները, որոնք անցկացվում են Բրյուսելում՝ ԵԽ նախագահի հովանու ներքո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել