Lurer.com-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին շվեդական SVT պետական հեռուստաալիքով ցուցադրել են կարմիր ներքնաշորով և գլխին փաթաթված շարֆով, հաղորդում է Infoteka24.ru-ն։

«Էրդողան, ինչո՞ւ քեզ նման թուրքը մազ չունի։ Դուք գալիս եք մի երկրից, որտեղ բոլորը գնում են և մազերի փոխպատվաստում անում։ Գնա մազերդ կտրիր կամ շարֆ կապիր հենց հիմա»,- հաղորդման ժամանակ ասել է հաղորդավարը։

Սույն ռեպորտաժը բուռն արձագանք է առաջացրել սոցիալական ցանցերում։

Բանը հասել է նրան, որ այսօր Շվեդիայի դեսպան Ստաֆան Հյորստրյոմը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն, և նրան խիստ բողոք են հղել այս միջադեպի կապակցությամբ։

Ինչպես հայտնում է Anadolu-ն, դիվանագետը տեղեկացվել է նախագահ Էրդողանի և ընդհանուր առմամբ Թուրքիայի դեմ «անտեղի և ոչ անպատշաճ» հայտարարությունների և կադրերի  անթույլատրելիության մասին, որոնք արվել են սկանդինավյան երկրի պետական հեռուստատեսության եթերում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել