Mediahub.am-ը գրում է.

Երբ մենք խոսում ենք խաղաղության դարաշրջանի մասին, մի քանի բան ենք ասում՝ մեզ պետք է ամուր նյարդեր, այդ ճանապարհը վարդերով փռված չի, Ադրբեջանը շահագրգռված չի, սադրանքների է դիմելու, խանգարելու են, իրեն դա պետք չի։ Մենք ասել ենք, որ դիմադրություն է լինելու, ամբողջ քաղաքակիրթ գործընկերային համաշխարհային դաշտը համամիտ է մեզ հետ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

Խաչատրյանի խոսքով՝ արտաքին դիվանագիտության մեջ ՀՀ-ն ամեն ինչ անում է հաջողելու համար, սակայն միակ չլուծվող խնդիրը ներքին է։

«Ներքին համախմբվածություն չեն ուզում ունենալ էս մարդիկ, իմ մոտ հարց է առաջանում՝ ո՞ւմ են սպասարկում էս մարդիկ, ո՞ւմ են ծառայում»,-ընդգծեց Խաչատրյանը։ 

Խոսելով այս իշխանության օրոք կապիտուլյացիոն ակտի ստորագրման մասին՝ վերջինս շեշտեց․ 

«Էդ փաստաթղթի վրա գրված չի, որ համաձայն ենք Արցախի 75 տոկոսը հանձնել Ադրբեջանին։ Բացի ձեզանից ոչ ոք չի մտածում, որ տարածքներն Արցախինն են, ես էլ այդպես չեմ մտածում»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել