Lurer.com-ը գրում է.

Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Դուրս եկա Մարությանի ներկայացումից 

Քանի որ վերջին 10-ը րոպեն անհամբեր սպասում էի, թե երբ պիտի վերջապես դուրս գամ` առաջինն էի դուրս եկողներից: Մուտքի մոտ օպերատորի ուղեկցությամբ մի աղջիկ մոտեցավ և ուրախ-ուրախ խնդրեց կիսվել տպավորություններով, ինչը և արեցի: Քանի որ դժվար թե ներկայացման իմ բնութագիրը ցուցադրվի իրենց կողմից կազմակերպված այդ հարցման մեջ` կիսվեմ նաև այստեղ: 

Հայկ Մարությանի ներկայացումը երեսպաշտության անտաղանդ դրսևորում է, որը ոչ միայն զուրկ է հետաքրքքիր մտքերից, ներքին տեղեկություններից, քաղաքական կոնտեքստից, այլ խիստ խոցելի է նաև հումորի տեսակետից: 

Հայկը անամոթաբար բեմից պատմում է, որ այնքան մաքուր էր աշխատում, որ ընտանիքի ծախսերը հոգալու համար ստիպված էր վարձով տալ կենտրոնի իր բնակարանը, տուն վարձել Առինջում ու ապրել գումարի տարբերությամբ: Դա այն դեպքում, երբ վաղուց հայտնի է իր ընտանիքի` Պրահայում բազմաթիվ անշարժ գույքերի մասին, էլ չասած տասնյակ տարիների ամենակոմերցիոն ֆիլմերի պրոդյուսեր լինելու հանգամանքը: Բայց դա մի կողմ: Չկար որևէ ափսոսանք, էլ չասեմ ներողություն, այն բանի համար, որ սատարել ու մաս է կազմել այս ազգակործան իշխանությանը: Դա քիչ է, մի բան էլ «հումորային» ակնարկ էր անում իր հեղինակած «սև ու սպիտակին»: Թե բա ինձ ընտրել են երևանցիների 82%-ը: Ինչ-որ անտաղանդ սարքած  voice-եր իբր Սերժի, Քոչարյանի, Նիկոլի կողցից` անիմաստ ու չխնդալու, պաթոսախեղտ ճառեր, վերջում էլ հայ զինվորի ու զոհերի մասին մոնոլոգ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել