Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը գրավել են Խերսոնի մարզի երկու բնակավայր։ Այս մասին նա ասել է իր թելեգրամյան ալիքում հրապարակված տեսաուղերձում։

Զելենսկու խոսքով՝ Արխանգելսկոյե և Միրոլյուբովկա բնակավայրերը գրավվել են Ուկրաինայի տարածքային պաշտպանության բրիգադներից մեկի կողմից։

Հիշեցնենք, որ  սեպտեմբերի 27-ին ավարտվել է ՌԴ-ին միանալու հարցով քվեարկությունը Ուկրաինայի Խերսոնի և Զապորոժիեի մարզերի՝ ռուսական բանակի կողմից վերահսկվող տարածքներում, ինչպես նաև ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում։

ԴԺՀ-ում հանրաքվեի մասնակիցների 99,23%-ը կողմ է քվեարկել Ռուսաստանին միանալուն, ԼԺՀ-ում՝ 98%-ը, Խերսոնի մարզում՝ 87%-ը, Զապորոժիեի մարզում՝ 93%-ը։ Քվեարկությունը վավեր է ճանաչվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել