Lurer.com-ը գրում է.

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին լարված է ու այդ լարվածությունը այս պահի դրությամբ՝ կայուն պահպանվում է, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա չբացառեց Ադրբեջանի կողմից նոր սադրանքները:

Վարչապետի խոսքով՝  Ադրբեջանը ագրեսիա սկսեց, քանի որ միջազգային հանրության ողջ ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի դեպքերի վրա:

« [Վերջին էսկալացիայի. խմբ.] ժամանակաշրջանի առումով էական է, որ, ըստ էության, միջազգային ամբողջ ուշադրությունը սեւեռված է Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Այդ առումով հատկանշական է 44-օրյա պատերազմի շրջանի ընտրությունը՝ Կովիդի շրջանը, երբ ամբողջ միջազգային հանրությունը կենտրոնացած էր  այդ համավարակի վրա, եւ դրանից բխող ներքին խնդիրների վրա, հիմա էլ նույն իրավիճակն է ամբողջ աշխարհում։

Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրավիճակի բերումով, նաեւ երկրներն առաջիկա ձմռան նախապատրաստության առումով շատ կենտրոնացած են այդ խնդիրների վրա, եւ գուցե էներգետիկ բաղադրիչի կարեւորության ավելացումն ունի որոշակի դերակատարում, որ Ադրբեջանի դիրքորոշումները դառնում են ավելի ագրեսիվ»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել