ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ
Սեպտեմբերի 25-ի Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԳՆ-ից։

Քննարկվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։

Արցախի ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Ադամ Շիֆին՝ հայ ժողովրդի նկատմամբ ունեցած բարեկամական վերաբերմունքի, ինչպես նաև Արցախին մշտապես սատարելու համար և ընգծել, որ Արցախում բարձր են գնահատում կոնգրեսական Շիֆի և նրա գործընկերների անձնվեր պայքարը հանուն արցախահայության օրինական իրավունքների պաշտպանության ։

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում  ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել