Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը խոսել է Լիոնել Մեսսիի՝ ակումբում ադապտացիայի մասին։

«Ես Լեոյին արդեն վաղուց գիտեմ։ Օգնել եմ նրան դաշտում ու մարզումներին, զրուցել հետը։ Դժվար է նման փոփոխությունների գնալը, որովհետև նա երկար տարիներ անցկացրել է «Բարսելոնայում»։ Հիմա ամեն ինչ փոխվել է ինչպես նրա, այնպես էլ նրա ընտանիքի համար։

Դժվար է, բայց կարծում եմ, հիմա նրա համար ավելի հեշտ է, և նա իրեն տանն է զգում։ Ուզում եմ, որ նրա համար ուրախ լինի, որ մեզ համար էլ միասին ուրախ լինի։ Գիտենք, որ առջևում շատ գործեր ու մարտահրավերներ ունենք, բայց վստահ եմ, որ կհաղթահարենք դրանք»,- Նեյմարի խոսքերն է փոխանցում Goal-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել