Tert.am-ը գրում է․

Բրունեյի սուլթան Հասանալ Բոլկիահը, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահից հետո, դարձել է աշխարհի ամենաերկար կառավարող միապետը, հայտնում է Daily Mail-ը:

Բոլկիահը, որը գահը ստանձնել է 1967-ին, գահակալում է 54 տարի, 339 օր: Սուլթանին այս ցուցանիշով հաջորդում է Դանիայի թագուհի Մարգրեթ Երկրորդը, որը գահին է արդեն 51 տարի:

Նշենք, որ Մեծ Բրիտանիայի հանգուցյալ միապետ Եղիսաբեթ Երկրորդը գահին է բարձրացել  25  տարեկանում՝  1952-ին՝ գահակալելով 70 տարի:

Եղիսաբեթ Երկրորդ թագուհին մահացել է սեպտեմբերի 8-ին՝ Բալմորալի իր շոտլանդական նստավայրում: Նա 96 տարեկան էր: Թագուհու մահվան պատճառները չեն հաղորդվում:

Բրունեյի սուլթան

The Sultan of Brunei Darussalam Hassanal Bolkiah (pictured) became the worlds longest serving monarch yesterday with the passing of Britains Queen Elizabeth II

Եղիսաբեթ Երկրորդը Բրունեյի սուլթանի հետ

Pictured: Queen Elizabeth II, and Haji Hassanal Bolkiah, The Sultan of Brunei, attend a Banquet, during The State visit of Queen Elizabeth ii, and Prince Philip, The Duke of Edinburgh to Brunei, at The Istana Nurul Iman, in Brunei on September 18, 1998 in BruneiQueen Elizabeth II meets the Sultan of Brunei during a private audience at Buckingham Palace on December 14, 2017 in London

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել