«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Միսակ Բալասանյանի՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս նշանակվելու հարցը, որը երկար ժամանակ շրջանառվում էր, վերջնականապես փակված է։ Գլխավոր պատճառը, ինչպես մեր աղբյուրներն են նշում, Միսակ Բալասանյանի ռուսական քաղաքացիությունն է։ Այս փուլում դժվար է պատկերացնել՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացուն ինչպես կարող է ԱՄՆ-ն համաձայնել նշանակել որեւէ պաշտոնի:

Պարզ է, որ աշխարհաքաղաքական այս լարված իրավիճակում նման նշանակումը կարող է դիվանագիտական խնդիր առաջացնել։ Իսկ ինչ վերաբերում է Միսակ Բալասանյանին, ապա «Ժողովուրդ» օրաթերթի ունեցած տեղեկություններով, նա ռուսական խոշոր ընկերություններից մեկից ստացել է թոփ մենեջերի աշխատանքի առաջարկություն եւ մոտ ժամանակներս կտեղափոխվի Մոսկվա՝ աշխատանքի։ Մենք փորձեցինք իհարկե այս լուրերի իսկությունը ճշտել Միսակ Բալասանյանից, սակայն նրա հետ կապվելու մեր փորձերը հաջողություն չունեցան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել