Թուրքիայում ուսումնավարժանքներ են անցկացվել՝ Մեծամորի ատոմակայանի (ԱԷԿ) հնարավոր վթարի դեպքում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության՝ Կարս նահանգի արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) և մի շարք այլ կառույցների մասնակցությամբ տեղի են ունեցել ուսումնական վարժանքներ՝ ՀՀ տարածքում և Թուրքիայի սահմանից 16կմ հեռավորության վրա գտնվող Մեծամորի ԱԷԿ-ի հնարավոր քիմիական, բիոլոգիական, ռադիոլոգիական և միջուկային արտահոսքի դեպքում:

Ուսումնավարժանքների սցենարի համաձայն՝ Մեծամորի ատոմակայանի մոտ տեղի է ունեցել 7 բալանոց երկրաշարժ, որի հետևանքով արտահոսք է տեղի ունենեցել և տուժել է սահմանին գտնվող Ասլահանե, Քալաքքալե և Քյուչուք Աքյուզում գյուղերի 20 բնակիչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել