Armenpress.am-ը գրում է.

Ենթադրաբար անհետ կորած ՌԴ քաղաքացի Լյուբա Գրիբովան պայթյունի ժամանակ չի եղել «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«ՌԴ քաղաքացին այս պահին ողջ և առողջ է և պայթյունի պահին այդ տարածքում չի եղել, ուղղակի ընտանիքի անդամները մտածել են, որ նա գտնվել է «Սուրմալու»-ի տարածքում,  քանի որ լուր չեն ունեցել: Դրանով պայմանավորված՝ այդ ահազանգը փոխանցել են մեզ, մենք էլ քաղաքացու անունը ավելացրել ենք անհետ կորածների ցուցակում: Այս պահին տվյալ քաղաքացին իր հարազատների հետ կապ է հաստատել ու նշել է, որ այդ հատվածում չի եղել»,- ասաց Հայկ կոստանյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռահարկ շինությունը մասնակի փլուզվել է։ Անհետ կորածների թվում ընդգրկված էր ՌԴ քաղաքացի Լյուբա Գրիբովայի անունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել