168.am-ը գրում է․

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ արցախահայությունը պետք է ճիշտ վարվի և ինտեգրվի Ադրբեջանի հասարակությանը։

Ըստ նրա, «Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա կարգավիճակ, անկախություն, հատուկ արտոնություններ։ Նրանք կունենան նույն իրավունքները, ինչ Ադրբեջանի քաղաքացիները։ Ինչպես պաշտպանված են Ադրբեջանի քաղաքացիների իրավունքները, այնպես էլ պաշտպանված կլինեն նրանց իրավունքները։ Սա է միակ ճանապարհը»։

Ինչ վերաբերում է Արցախում տեղի ունեցած վերջին լարվածությանը և զինված գործողություններին, որն ադրբեջանական կողմն անվանել է «Հատուցում» պատժիչ գործողություն, Ալիևն ասել է, որ «հայկական կողմը հերթական անգամ ռազմական սադրանք է իրականացրել, որի արդյունքում զոհվել է ադրբեջանցի զինվորական», իսկ իրենք էլ վրեժ են լուծել։

168.am հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով Ալիևի՝ արցախահայության վերաբերյալ երեկվա հայտարարություններին, նշեց, որ Ադրբեջանի ղեկավարն իր հայտարարություններում «ազնիվ» է, քանի որ իր նպատակները չի թաքցնում և ցույց է տալիս, թե ինչ է ուզում անել։ Այսինքն՝ նա չի թաքցնում, որ Արցախը չի տեսնում որպես առանձին միավոր, որպես երկիր, առավել ևս՝ որպես պետություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել