Tert.am-ը գրում է.

Գիտնականները Ռուսաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր տեսակ, որը միավորում է «օմիկրոն» և «դելտա» շտամները։ Այդ մասին գրում է РБК-ն։

Ամերիկացի գենետիկ Դմիտրի Պրուսը հայտարարել է, որ նոր շտամի՝ այսպես կոչված «ռուսական դելտակրոնի» վտանգը դեռ պետք է ուսումնասիրվի։ Նրա խոսքով՝ «օմիկրոնի» և «դելտա» գենոմների բաղադրիչներով հիբրիդային վիրուսները շատ հազվադեպ են՝ «դելտա» շտամի գրեթե ամբողջական անհետացման պատճառով։ Պրուսը նշում է, որ հենց այսպիսի անսովոր վիրուսներն են հայտնաբերվել  Սանկտ Պետերբուրգից գենոմային տվյալների վերջին ներբեռնումներում։

«Դրանցից առաջինները տվյալների բազայում հայտնվել են հուլիսի սկզբին և մի փոքր անվստահություն են առաջացրել։ Սակայն հուլիսի վերջին Սմորոդինցևի գրիպի ինստիտուտի հետազոտողները հայտնաբերել էին ավելի շատ նման գենոմներ: Մենք նորից ստուգեցինք այն ամենը, ինչ կարող էինք, և եկանք վստահ եզրակացության. սա սխալ չէ, այլ հիբրիդային վիրուս»,- ասել է գիտնականը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել