Tert.am-ը գրում է.

Ուկրաինային հաջողվել է, հունիսի սկզբի համեմատ, երեք անգամ կրճատել մարտական կորուստները. հունիսի սկզբին դրանք կազմում էին օրական 100-200 զինվոր։ Այս մասին bbc.com-ին ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Նրա խոսքով՝ օրական մոտ 30-50 մարդ է զոհվում ռազմաճակատում։

«Սակայն, կրկին, մեզ համար լիովին կոռեկտ չէ խոսել այս մասին: Ավելի ճիշտ է, երբ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը կոնկրետ թվեր տա, թե քանի մարդ է զոհվում», - ավելացրել է նա:

Ըստ Պոդոլյակի՝ հունիսին կրած մեծ կորուստները պայմանավորված են եղել պատերազմի երկրորդ փուլին անցումով, երբ սկսվել է հրետանային պատերազմը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել