Armenpress.am-ը գրում է.

Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակը (ՉԺԱԲ) օգոստոսի 8-ին կշարունակի զինավարժանքները Թայվանի շուրջը ջրային եւ օդային տարածություններում: Այդ մասին ասված Է ՉԺԱԲ-ի մարտական հրամանատարության Արեւելյան գոտու հայտարարության մեջ:

«Օգոստոսի 8-ին մարտական հրամանատարության Արեւելյան գոտին կշարունակի համատեղ զինավարժանքները Թայվանի շուրջը ջրային եւ օդային տարածություններում»,- ասված Է հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փաստաթղթի համաձայն՝ կմշակվեն հակասուզանավային պաշտպանության կազմակերպում եւ ծովում հարձակողական գործողություններ: ՉԺԱԲ-ի մարտական հրամանատարության Առեւելյան գոտին Թավյանի շուրջը զինավարժանքների ժամկետը երկարաձգում Է արդեն երկրորդ օրն անընդմեջ:

Չինաստանի զինված ուժերն օգոստոսի 4-ին սկսել են ընդգրկուն զորավարժություններ հրթիռային հրաձգություններով Տայվաի շուրջը վեց ջրատարածքներում: Դրանք պետք Է ավարտվեին օգոտւսի 7-ի կեսօրին (Երեւանի ժամանակով 08:00-ին), սակայն այնուհետեւ դրանք երկարաձգեցին: Զինավարժանքներն սկսվել են ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայբեյ այցի ավարտից հետո հաջորդ օրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել