Tert.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանող էր։ Tert.am-ի հետ զրույցում, նշված բարձրագույն ուսումնական հաստատությունից հայտնեցին, որ նա այլևս չի սովորում Ակադեմիայում։ Հարցին, թե հեռացվել է բուհից, Գեղարվեստի պետական ակադեմիայի աշխատակիցը հայտնեց․«Աշոտ Փաշինյանը դիմում է գրել և իր դիմումի համաձայն դուրս է եկել բուհից»։

Հիշեցնենք, որ վերջերս տված ասուլիսում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ իր որդին բանվոր է աշխատում։

Նշենք, որ Oragir.news-ը գրել էր, որ Աշոտ Փաշինյանը  դասի չներկայանալու հետևանքով դուրս է մնացել բուհից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել