Tert.am-ը գրում է․
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է երրորդ երկրների համար Հայաստանի և Թուրքիայի սահմանը բացելու պայմանավորվածությանը։
Հարցին, թե կա՞ն հաշվարկներ, թե ինչ օգուտներ է ունենալու Հայաստանը, նա պատասխանել է, որ Հայաստանը փակուղուց վերածվելու է խաչմերուկի։
«Պատկերավոր ասած՝ պետք է համեմատենք փակուղին խաչմերուկի հետ։ Այսինքն՝ որտե՞ղ անշարժ գույքն ավելի թանկ արժե՝ խաչմերուկի վրա, թե՞ փակուղու վերջում։ Հիմա մենք ըստ էության Հայաստանը փակուղուց դարձնում ենք խաչմերուկ, և, բնականաբար, սրա արդյունքում կունենանք շատ մեծ էֆեկտներ բոլոր առումներով՝ թե տնտեսական, թե տրանզիտային»,- ասել է նա։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2022/07/07/kerobyan/3819890
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել