Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է պատասխանատվություն կրել իր դիրքորոշման համար և միշտ այնպես է բանակցում, որ չամաչի։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ֆրանսիական կողմի հրապարակումը Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի միջև գաղտնի բանակցությունների մասին, գրում է ՏԱՍՍ֊ը։

«Սկզբունքորեն մենք այնպես ենք բանակցում, որ երբեք չամաչենք։ Մենք միշտ ասում ենք այն, ինչ մտածում ենք, և պատրաստ ենք պատասխան տալ այդ խոսքերի համար և բացատրել մեր դիրքորոշումը», - ասել է նա Հանոյում Վիետնամի արտաքին գործերի նախարար Բույ Թան Սոնի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ 

«Կարծում եմ, որ դիվանագիտական էթիկան, իհարկե, չի ենթադրում արձանագրության նման միակողմանի արտահոսք»,- ասել է Լավրովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել