Tert.am-ը գրում է.

Ադրբեջանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Երևանի այսպես կոչված «Թեփեբաշի» (Կոնդ) թաղամասի վերաբերյալ, հայտնում է Trend գործակալությունը: Այս մասին երեքշաբթի հայտարարվել է «Թեփեբաշի թաղամասի ճակատագիրը՝ ադրբեջանական վերջին ազգային մշակութային և պատմական ժառանգությունը Իրեվան քաղաքում. Հայաստանում ադրբեջանական ժողովրդի ժառանգության պատմական հետքերի քանդումն ու ոչնչացումը» հետազոտության շնորհանդեսի ժամանակ։

Նշվել է, որ մի խումբ ադրբեջանցի գիտնականներ և հասարակության ներկայացուցիչներ դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ կապված Երևանում, այդ թվում՝ այսպես կոչված «Թեփեբաշի» (չակերտները՝ Tert.am) թաղամասում «ադրբեջանական ազգային, մշակութային և պատմական ժառանգության» (չակերտները՝ Tert.am) դեմ «Հայաստանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության» (չակերտները՝ Tert.am) գործընթացի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել