Համաշխարհային հիփ-հոփ աստղ 50 Cent-ն իր ինստագրամյան էջում Երևանի կենտրոնից լուսանկար է հրապարակել՝ կից գրելով, որ կվերադառնա։

«Լավ, ես առաջին հիփ հոփ արտիստն եմ, ով ելույթ է ունեցել Երևանում, Հայաստանում։ GLG. Greenlight Gang: Ես կվերադառնամ», - հրապարակմանը կից գրել է երաժիշտը։

Նշենք, որ աշխարհահռչակ հիփ-հոփ կատարողը G-Unit բենդի հետ Երևանում էր ժամանել Greenlight Gang Tour-ի շրջանակներում։ Հուլիսի 1-ին նա ելույթ է ունեցել Հրազդան մարզադաշտում՝ հայ ունկընդրին ներկայացնելով լեգենդար կատարումներ ու դասական հիփ-հոփ հիթեր:

No description available.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել