Tert.am-ը գրում է․

Փարիզի կողմից Կիևին հանձնված զենքերը երբեք չպետք է օգտագործվեն ռուսական տարածքի վրա հարձակման համար: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կշարունակենք զինել և մարզել գործող օպերատիվ շրջանակում. երբեք չհարձակվել Ռուսաստանի Դաշնության տարածքի վրա, բայց օգնել պաշտպանել Ուկրաինայի տարածքը և աջակցել նրա բանակին»,- ասել է նա։

Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի երկրները կուժեղացնեն Ուկրաինային տնտեսական, հումանիտար և ռազմական օգնությունը։ Նրա խոսքով՝ դաշինքի անդամները որոշել են մեծացնել ֆրանսիական ռազմական զորակազմի թիվն արևելյան թևում՝ Փարիզը նոր բրիգադ կտեղակայի Ռումինիայում։

Հունիսի 29-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարներն ընդունել են նոր ռազմավարական հայեցակարգ, որում Ռուսաստանը պաշտոնապես ճանաչվել է որպես Հյուսիսատլանտյան դաշինքի անվտանգության ամենամեծ սպառնալիքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել