Lurer.com-ը գրում է.

Շոումեն Մաքսիմ Գալկինը հրապարակել է կնոջ՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովայի լուսանկարը։ 

Մաքսիմ Գալկինն իր անձնական բլոգում տեղադրել է Ալլա Պուգաչովայի նկարը, որն արել է նրանց 8-ամյա դուստր Լիզան։ Աղջիկը լուսանկարել է մորը իր հետ խաղալիս։ Լուսանկարում Պրիմադոննան ներկայացել է առանց դիմահարդարման և արձակված մազերով՝ բաց վերնաշապիկով, տոպով, կարճ շորտով և սպորտային կոշիկներով։

Մեկնաբանություններում շատերը նշել են, որ Պուգաչովան ավելի գեղեցիկ է դարձել և շատ երիտասարդ տեսք ունի։ «Հավերժ երիտասարդ, հավերժ չարաճճի», «Տնական, բնական, գեղեցիկ», «Սլացիկ», «Տարիների ընթացքում միայն երիտասարդանում եք», «Ինչ գեղեցիկ ոտքեր ունի Ալլա Բորիսովնան», «Չես էլ ասի, որ 70 տարեկան է»,- գրել են համացանցի օգտատերերը։

Մարտի սկզբին Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը Ռուսաստանից թռան Իսրայել, որտեղ, ըստ լրատվամիջոցների, ապրում են 6 միլիոն դոլար արժողությամբ առանձնատանը, արտիստը համերգներով հանդես է գալիս Իսրայելում, ինչպես նաև Էստոնիայում և Լատվիայում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել