Starnews.am-ը գրում է․

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ հունիսի 23-ին մահացել է «Ласковый Май» խմբի մենակատար Յուրի Շատունովը: Երգիչը 48 տարեկան էր։ Նախնական տվյալներով՝ նա մահացել է սրտամկանի ինֆարկտից։Տելեգրամյան ալիքներից մեկը հրապարակել էր հոլովակ, որտեղ ցույց է տրվում Շատունովի կյանքի վերջին րոպեները:

Լրատվամիջոցները գրում են, որ երգիչը մահացել է Դոմոդեդովոյի հիվանդանոցում։ Բժիշկները Յուրի Շատունովի կյանքի համար պայքարել են ընդհանուր առմամբ 1.5  ժամ. աշխատել են մի քանի սրտաբան, ռեանիմատոլոգ, նյարդաբան, սակայն մահը վրա է հասել սրտի սուր անբավարարության հետևանքով։ Համացանցում տարածվել է մի տեսանյութ որում խոսվում է Շատունովի թողած կարողության մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել