Armsport.am-ը գրում է.

Լոնդոնում տեղի է ունեցել Թենիսի մեծ սաղավարտի՝  «Ուիմբլդոնի» վիճակահանությունը։


Տղամարդկանց մենախաղերի գործող չեմպիոն, սերբ Նովակ Ջոկովիչը մեկնարկային մրցախաղը կանցկացնի հարավկորեացի Սուն Վու Կվոնի հետ:

 
Աշխարհի  երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալի առաջին մրցակիցը կլինի արգենտինացի Ֆրանսիսկո Չերունդոլոն: Երրորդ ռակետ, նորվեգացի  Կասպեր Ռուդը կհանդիպի իսպանացի Ալբերտ Ռամոս-Վինոլասի հետ:

Ուիմբլդոնի քառորդ եզրափակիչի հավանական խաղերը հետևյալն են.

Նովակ Ջոկովիչ (1) – Կառլոս Ալկարաս (5)
Կասպեր Ռուդ (3) — Հյուբերտ Հուրկաչ (7)
Մատեո Բերետտինի (8) – Ստեֆանոս Ցիցիպաս (4)
Ֆելիքս Օգեր-Ալիասիմե (6) – Ռաֆայել Նադալ (2)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել