Մայիսի 25-ին ավազահողմ է մոլեգնել Իրանի 10 նահանգներում: Օդում փոշու եւ ավազի առավելագույն թույլատրելի քանակը գերազանցված է մի քանի անգամ, ինչին նպաստում են սասիկ քամին եւ անկայուն եղանակը, հաղորդում է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով Իանի Եղանակի կանխատեսման եւ ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Սադեղ Զիյայանին։

«Թեհրանի, Ալբորզի, Կումի, Լորեստանի, Քերմանշահի, Համադանի, Մաքազիի, Խուզստանի, Բուշերի եւՀորմոզգանի նահանգներում դիտվում է օդի՝ բարձր աստիճանի աղտոտվածություն, սակայն Թեհրանում եւ Ալբորզում այդ ցուցանիշը նվազում է,- մեջբեում է նրա խոսքը գործակալությունը:

– Հիմնականում փոշով եւ ավազով օդի զանգվածները երկիր են ներխուժում Իրաքից եւ Սիրիայից»: Առողջությանը եւ սեփականությանը հնարավոր վնասից խուսափելու համար բնակչությանը խորհուրդ է տրված չլինել բաց օդում, հետեւել ժամանակավոր կառույցների ամրությանը: Տուժած նահանգների մեծ մասում չեղակվել են պարապմունքներն ուսումնական հաստատություններում, դադարեցված է պետական հիմնարկությունների, բանկերի աշխատանքը բացառությամբ արտակարգ ծառայությունների, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել