Tert.am-ը գրում է․

«Քովիդային» երեկույթներից մեկի՝ համացանց արտահոսած լուսանկարները, որոնցում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խմում է իր օգնականների հետ, զայրացրել են բրիտանացի քաղաքական գործիչներին և ևս մեկ անգամ վտանգել են նրա քաղաքական կարիերան։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Արտահոսած լուսանկարներում Մեծ Բրիտանիայի վարչապետը կենաց է ասում իր գրասենյակի հեռացող պաշտոնյաներից մեկի՝ Լի Քեյնի պատվին: Դա տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 13-ին համազգային «լոքդաունի» ժամանակ, երբ հասարակական հավաքույթներն արգելված էին: Ջոնսոնի մամուլի գրասենյակից հայտնել են, որ վարչապետը հեռացել է հավաքույթի  մեկնարկից ընդամենը 15 րոպե անց, սակայն իրավիճակին ծանոթ մարդիկ ասում են, որ նա անձամբ շարունակել է խմիչքներ լցնել կենացների համար:

Սքոթլանդ Յարդն իր հերթին հրաժարվել է բացատրել, թե ինչու վարչապետը չի տուգանվել նոյեմբերի 13-ի միջոցառման համար։

Հրապարակված լուսանկարների պատճառով Ջոնսոնի շուրջ քաղաքական սկանդալը, որը հանդարտվել էր, կարող է կրկին բորբոքվել։ Հասարակության դժգոհությանը ավելանում է այն փաստը, որ Ջոնսոնը, ըստ տեղեկությունների, գաղտնի հանդիպել է ավագ պետական ծառայող Սյու Գրեյի հետ, որը հետաքննում է այսպես կոչված «Փարթիգեյթը»-ը: Ենթադրվում է, որ վարչապետը նրան համոզել է չհրապարակել իր հետաքննության արդյունքներով զեկույցը:

«Փարթիգեյթը»-ը սկանդալ է Մեծ Բրիտանիայի վարչապետի և կառավարության այլ անդամների շուրջ, որոնք բռնվել են 2020 թվականին խիստ «լոքդաունի» ժամանակ խնջույքներ կազմակերպելիս:

Mr Johnson can be seen raising a glass in a toast in the leaked pictures that surfaced yesterday afternoonImages published by ITV News showed the PM with a glass in hand making a toast with around eight other people in shotMr Johnson is apparently giving a speech to a room full of staff in the photographs from November 2020Mr Johnson was flanked by civil service chief Simon Case (left) and Rishi Sunak (right) as he held Cabinet today

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել