Tert.am-ը գրում է․

Իրանի Սպահան քաղաքի մոտ երկրի ռազմաօդային ուժերի կործանիչ է կործանվել, օդաչուները զոհվել են: Այս մասին մայիսի 24-ին հայտնել է Իսլամական Հանրապետության լրատվական գործակալությունը (ԻՌՆԱ)։

Խոսքը F-16 կործանիչի մասին է:

Գործակալության տվյալներով՝ երկու օդաչուներն էլ զոհվել են։ Ինքնաթիռն ուսումնական թռիչք էր իրականացնում։ Միջադեպի պատճառները հետաքննվում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել