Tert.am-ը գրում է.

Ամերիկյան Time ամսագիրը Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկիին ներառել է 2022 թվականի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում։

Զելենսկուն ներկայացնող հոդվածը գրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, իսկ Պուտինի համար ամսագիրը հոդված է պատվիրել Ալեքսեյ Նավալնիին։

Բայդենը Զելենսկիին անվանել է «ուկրաինացիների քաջությանը և տոկունությանը արժանի» առաջնորդ, որն իր օրինակով «ոգեշնչել է ազատ աշխարհի ազգերին»։

Նավալնին ենթադրել է, որ Պուտինի իրական առաքելությունն է դաս լինել բոլորի համար՝ աշխարհի առաջնորդներից մինչև սովորական քաղաքացիներ․ «Նա այս հարցում աչքի է ընկել հատկապես 2022 թվականին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել