168.am-ը գրում է․

Ընդդիմության անհնազանդության ակցիայի ժամանակ այսօր ոստիկանների կոպիտ գործողությունների հետևանքով վնասել են քաղաքացի Քրիստինե Մխոյանի ձեռքը: Նրան տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:

Հետազոտությամբ պարզվել է, որ աշխարհի ամենամարտունակ ոստիկանության կիրառած բիրտ ուժի արդյունքում, քաղաքացուհի Մխոյանը ձեռքի տրավմա է ստացել:

Նշենք, որ Քրիստինե Մխոյանը Արցախյան ազատամարտի հերոս, հետմահու մարտական խաչ առաջին աստիճանի ասպետ Մուշեղ Մխոյանի (ՎՈԺԴ) դուստրն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել