Արդեն մեկ տարուց ավելի է՝ ադրբեջանցիները ներխուժել են Սյունիքի մարզի Սեւ լճի տարածք ու չեն հեռանում։ Պարզվում է՝ իշխանությունները ոչ միայն Սեւ լճի 30 տոկոսի համար չեն պատրաստվում պատերազմ հայտարարել, ինչի մասին նախընտրական շրջանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, այլեւ չեն պատրաստվում ադրբեջանցիներին խանգարել։

Լճի հարակից բնակավայրերից ահազանգ ենք ստացել, որ դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող մեր զինծառայողների թիվը կրճատվել է, դիրքապահներն այժմ գտնվում են միմյանցից բավական մեծ հեռավորության վրա, եւ թշնամին, ցանկության դեպքում, կարող է հատել առկա սահմանն ու անարգել հասնել ընդհուպ մինչեւ Սիսիան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել