Armsport.am-ը գրում է.

Մխիթարյանը գիտի՝ ինչպես հաղթել «Լեսթերին»․ իտալական մամուլն անդրադարձել է «Ռոմայի»՝ «Լեսթերի» հետ առաջիկա հանդիպմանը։

«Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» առաջատարն է, անփոխարինելի թիմակիցների և Մոուրինյուի համար, ովքեր սպասում են նրա հետ պայմանագրի երկարաձգմանը։

Հայ ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում արդեն 7 անգամ հանդիպել է «Լեսթերի» հետ՝ 4 հաղթանակ, 1 ոչ-ոքի և 2 պարտություն, բայց ամենակարևորը «Յունայթեդի» կազմում «Քինգ Փաուեր» մարզադաշտում խաղն էր: 2017 թվականի փետրվարի 5-ին ՄՅՈՒ-ն հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթեց Անգլիայի չեմպիոններին։

Միկին «Լեսթերի» դեմ խաղում բացարձակ հերոսն էր՝ աջ ոտքով գոլ 42-րդ րոպեին, գոլային փոխանցում 49-րդ րոպեին։ Քրիս Սմոլինգը, ով հինգշաբթի օրը «Ռոմայի» կազմում կրկին կհանդիպի «Լեսթերին», գոլային փոխանցում էր կատարել Հենրիխին»,- գրում է SiamoLaRoma-ն։

Իտալական և անգլիական ակումբների առաջին հանդիպումը Կոնֆերենցիաների Լիգայի կիսաեզրափակչի շրջանակում կկայանա այս հինգշաբթի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել