Armsport.am-ը գրում է.

Չավին «Բարսելոնայում» մեկնարկային շրջանն ավելի վատ է անցկացնում, քան Ռոնալդ Կումանը։

Կատալոնացիների գլխավոր մարզչի պաշտոնում 32 խաղից հետո Չավին զիջում է հոլանդացի մասնագետի արդյունքներին։ Այսպիսով, 32 խաղում «Բարսելոնան» Չավիի գլխավորությամբ տարել է 17 հաղթանակ, 8 անգամ ոչ-ոքի խաղացել և 7 անգամ պարտվել։

Կումանի հետ կատալոնական թիմն այս ընթացքում տարել է 21 հաղթանակ, 5 խաղ ավարտել է ոչ-ոքի և 6 անգամ պարտվել։

Երեկ՝ ապրիլի 24-ին, «Բարսելոնան» տնային խաղում պարտվեց «Ռայո Վալեկանոյին» (0:1):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել