«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում տեւական ժամանակ քննարկվում է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի վարքագիծը:

«Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը խիստ մոտ կանգնած աղբյուրներն են փոխանցում՝ թիմակիցների համար անհասկանալի է Միրզոյանի պահվածքն ու վարքը: «Արարատ Միրզոյանը մեկուսացել է, որեւէ մեկիս հետ մտերիմ հարաբերություններ չունի, կարելի է ասել՝ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ է ուղիղ կապ պահում: ՔՊ-ում այլ մարդկանց, այդ թվում՝ հին ընկերների հետ չի շփվում: Նույնիսկ այնտարբեր է նրանց նկատմամբ, ում հետ աշխատել է խորհրդարանում, իր թիմը համարել ու ամենօրյա կապի մեջ եղել»,- իր զարմանքն արտահայտեց մեր զրուցակիցը:

ՔՊ-ականներից ոմանք նոյեմբերի 9-ից հետո դաժան ծեծի ենթարկված Միրզոյանին համեմատում են Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, որ հարաբերությունները սառեցրել ու որեւէ մեկի զանգերին չէր պատասխանում: «Որեւէ մեկս չենք հասկանում՝ ինչ է ուզում Արարատ Միրզոյանը. մտածում է այլ պաշտոնի անցնե՞լ, թե՞ հարմարվել է ԱԳՆ-ում: Անգամ ընկերական՝ «no Politics» ձեւաչափի հանդիպումներն է մերժում»,- ներկայացրեց մեր աղբյուրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել