«Երբ Սուրեն Պապիկյանը նշանակվեց պաշտպանության նախարար, մենք տեղեկացրինք, որ շուտով լուրջ կադրային փոփոխություններ են տեղի ունենալու ոչ միայն պաշտպանական գերատեսչությունում, այլ ընդհանրապես կառավարությունում: Եվ ահա, նախօրեին շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է աշխատանքից ու նշանակվել պետական վերահսկողական ծառայության ղեկավար: Շրջակա միջավայրի նախարար է նշանակվել վարչապետի գլխավոր խորհրդական Հակոբ Սիմիդյանը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս բոլոր նշանակումները փաստացի տեղավորվում են նույն տրամաբանության մեջ: Ոչ մեկ անգամ առիթ ունեցել ենք նշել, որ Նիկոլ Փաշինյանը սակավաթիվ թիմակիցների է լիարժեք վստահում, և խնդիր կա հնարավոր բոլոր ոլորտներում նշանակել այնպիսի մարդկանց, որոնք անվերապահ, լիարժեքորեն հավատարիմ են ու վստահելի:

Իր վաղեմի ամենահավատարիմ «զինակիցների» միջոցով այսպիսի վերադասավորումներով Փաշինյանը փորձում է առավել ամուր զգալ իրեն բոլոր «հարթակներում» առաջիկա հնարավոր մարտահրավերներին ընդառաջ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջին հերթին դա է պատճառը, որ Պապիկյանը նշանակվեց պաշտպանության նախարար, Ռոմանոս Պետրոսյանը՝ ՊՎԾ ղեկավար, Հակոբ Սիմիդյանը՝ շրջակա միջավայրի նախարար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել