Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնան» պատրաստ է դիտարկել թիմի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին վաճառելու տարբերակը, հայտնում է El Nacional-ը։

Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը գոհ չէ գերմանացու խաղից վերջին հանդիպումներում։ Չնայած այն հանգամանքին, որ Չավին բարձր է գնահատում Տեր Շտեգենի վարպետությունը, ակումբի ղեկավարությունը չի բացառում նրա վաճառքը։

Նշվում է, որ «Բարսան» դիտարկում է «Այաքսից» Անդրե Օնանային ձեռք բերելու տարբերակը, ինչը կնվազեցնի թիմի աշխատավարձերի ծանրաբեռնվածութունը, քանի որ կամերունցու աշխատավարձը զգալիորեն ցածր կլինի Մարկ-Անդրեի աշխատավարձից:

Նշենք, որ Օնան կատալոնական ակումբի սանն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել