Tert.am-ը գրում է․

Ուզում եմ անդրադառնալ պատգամավորների օգնականներին ծեծելու հետ կապված վերնագրերին, ինձ հետ է եղել միջադեպը, իմ դեմքին նայելով ծեծված մարդ տեսնո՞ւմ եք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց« Հայաստան» դաշինքի ՀՅԴ-ական պատգամավորի օգնական Գերասիմ Վարդանյանը, ում մասնակցությամբ այսօր ԱԺ-ում տեղի էր ունեցել միջադեպ։

«Նիկոլի աներձագ Հրաչիկի հետ միջադեպ է եղել միջանցքում, դրանից հետո Ռուբեն Ռուբինյանի օգնականը զանգահարել է և հրավիրել Ռուբինյանի աշխատասենյակ իրար հասկանալու և պարզաբանելու նպատակով։ Մտել եմ աշխատասենյակ, մի 40 հոգով հարձակվել են ինձ վրա։ Որ ասում են՝ ծեծել են և այլն, այստեղ դուք «ծեծ կերած» մարդու տեսնո՞ւմ եք, ում ինչ պետք է, արել ենք, ում ինչ պետք է ասել ենք»։

Անդրադառնալով միջադեպի պատճառներին՝ Գերասիմ Վարդանյանը նշեց. «Միջանցքով անցնելու ժամանակ ասել են «արա», հարցրել եմ` ում հետ են, ասել են՝ մենք բոլորս այստեղ «արա» ենք, դա է եղել, անցել գնացել է։ Ես իրենց հետ սուրճ խմելու չեմ գնացել, հրավիրել են պարզաբանելու, ծեծկռտուք ու քաշքշուկ է եղել, իրենք իրենց ոհմակով չեն կարող նույնիսկ երեք դաշնակցականի ծեծել»։

Ըստ Գերասիմ Վարդանյանի՝ սենյակում իշխանական պատգամավորներից եղել են Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը և Արմեն Խաչատրյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել