ArmSport.am-ը գրում է․

«РБ Спорт»-ը հայտնում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կապ է հաստատել Ռուսաստանի Մ19 հավաքականի երեք խաղացողների հետ։

Խոսքը Չերտանովո ՖԱ-ի երկու 18-ամյա խաղացողներ Ալեքսանդր Կովալենկոյի և Գարիկ Լևինի, ինչպես նաև ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի 18-ամյա կիսապաշտպան Էդուարդ Բագրինցևի մասին է։

Աղբյուրի տեղեկություններով՝ խոսքը Հայաստանի երիտասարդական հավաքական հրավիրվելու մասին է։

Կովալենկոն և Բագրինցևը վերջերս Ռուսաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել են Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլին, որում հաղթելով Հունաստանին, Գերմանիային և Ֆարերյան կղզիներին, դուրս են եկել խմբից առաջին տեղով։ Բագրինցևը 3 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ, Կովալենկոն խփել է 1 գոլ և կատարել է մեկ գոլային փոխանցում։ Լևինը չի հրավիրվել Ռուսաստանի մինչև 19 տարեկանների հավաքական՝ այս փուլին մասնակցելու համար։

Այս մրցաշրջանում Կովալենկոն ՖԱԼ-2-ում անցկացրել է 13 հանդիպում, որոնցում կիսապաշտպանը դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ։ Լևինը անցկացրել է 15 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ։ Բագրինցևը երիտասարդական առաջնությունում մասնակցել է 15 հանդիպման, որոնցում դարձել է 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Բացի այդ, կիսապաշտպանն այս մրցաշրջանում իր նորամուտը նշել է ԲԿՄԱ-ի հիմնական թիմի կազմում՝ Ռուսաստանի գավաթի խաղարկությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել