Tert.am-ը գրում է․

Ճանապարհային անվտանգության հարցերը շատ բազմակողմանի են և այդ կոնտեքստում կարևոր նշանակություն ունի  շարժակազմը, վարորդների պրոֆեսիոնալիզմը և ճանապարհային ենթակառուցվածքների վիճակը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

«Ճանապարհային ենթակառուցվածքներն այսօր աննախադեպ ծավալով բերվում են միջազգային ստանդարտներին համապատասխան մակարդակի։ Այն փոփոխությունները, որոնք արել ենք և հիմա մրցույթներ ենք հայտարարում միասնական երթուղային օպերատորների ընտրության մասով, այդ ուղղությամբ աշխատանքները թույլ կտան արդիականացնել շարժակազմը»։

Սիմոնյանը նշեց, որ Եվրոպայի հետ ունեն համաձայնագիր, որի կանոնակարգերով կան համապատասխան պահանջներ վարորդների մասնագիտական պահանջների նկատմամբ։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից երկաթգիծ կառուցելու վերաբերյալ ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկություններին և տեսանյութերին՝ Սիմոնյանը նշեց.

«Ես այդպիսի տեղեկություն չունեմ, որ իրենք երկաթգիծ են կառուցում և արդեն գնացքով շարժվում են։ Ես չեմ ուզում հղում կատարել ադրբեջանական լրատվամիջոցներին։ Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նշվում է, որ պետք է տեղի ունենա տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում և հունվարի 11-ի հայտարարության համաձայն նախանշվել են այն մեխանիզմները, որոնց հիման վրա պետք է ուսումնասիրվեն այդ երթուղիները։ Որպես առաջնահերթություն դիտարկվում է երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիները»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել