News.am-ը գրում է․

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր գրառում է կատարել, որով անդրադարձել է իր արտաքինի վերաբերյալ հնչող հարցերին։

Ինստագրամյան էջի Stories բաժնում երգչուհին նշել է, որ եթե միջամտություն կատարած լիներ, կաներ այդ մասին։ Մարիամի խոսքով՝ ծիծաղելի է, երբ մարդիկ տեսնում են՝ միջամտություններ կան, սակայն նրանց խաբում են։

Mariam Aleqsanyan.JPG (230 KB)

«Արդեն հոգնել եմ, բայց էլի կասեմ։ Այս երկար ծնոտն իմն է։ Իմը, իմը, որը եղել է իմ մեծագույն կոմպլեքսը փոքր տարիքում։ Շուրթերիս համար կոսմետոլոգի տվյալներ մի ճշտեք։ Չկա, իմն են։ Շնորհակալություն գեներիս։ Լուրջ, օրը մի մինիմում 5 նամակ կա։ Ախր ես այն տեսակն եմ, որ եթե արած լինեի, կասեի, ամաչելու, թաքցնելու բան չունեմ։ Եվ ի վերջո, ում եմ վնաս տալիս։ Ծիծաղելի ա, երբ տեսնում եք՝ կա, բայց ձեզ ստում են»,- գրել է երիտասարդ դերասանուհին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել